ՔՈՉԱՐԻ

KOCHARI

Read in English

Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է:
Ժողովրդական,ծիսական հնագույն պար է` միջնադարից եկող: Մեզ հայտնի է եղել նախաքրիստոնեական Հայաստանում նոխազի (զոհաբերվող անասունի) արարողության ժամանակ: Հետագայում ռազմական պար է դարձել:
Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված` չկրտած ոչխարի-խոյի- գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը` համարձակ, խիզախ, քաջ:
Այժմ հայ ժողովրդի ամենասիրած պարատեսակներից մեկը կարելի է համարել Քոչարին, հրապուրիչ իր պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով:
Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել եւ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները: Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար:

 

 


Հեղինակներ
Արփինե Սարգսյան
Նուգզարի Կոխրեիձե 

Փորձագետ
Հասմիկ Հարությունյան

Նյութը ներկայացնում է
Գառնիկ Սարդարյան



Thursday the 25th. . BigCommerce Reviews - All rights reserved.