ԱՆՁՐԵՎՆ ԵԿԱՎ

ANDZREVN YEKAV

Read in English

Հայկական ժողովրդական, քնարական երգ: Գրառումը` Կոմիտասի:Արարատյան դաշտավայրին բնորոշ երգ, որը նվիրված է աղջիկներին և կանանց:



 

 


 

 

ԱՆՁՐԵՎՆ ԵԿԱՎ 


Անձրևն եկավ շաղալեն,
Ուռ ու տերև դողալեն.
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն:
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,
Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն...
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլան ջան, քեզ՝ ուտելու
Սեր, կարագ հազըրել եմ:

Տապկած հավի ճուտ բերեմ,
Ոչխարի մածուն բերեմ,
Որ գիտենաս անո՛ւշ ջան,
Թե քեզ սրտով կսիրեմ:
Ղուշ մի՛ դառնա թևավոր,
Դու խա՛ղ կանչե ձևավոր...
Յարաբ կըլնի՞ էն օրը,
Որ գաս մեր տուն թագավոր:

 

 

Հեղինակներ
Արփինե Սարգսյան
Աշոտ Միրզոյան

Փորձագետ
Հասմիկ Հարությունյան

Նյութը ներկայացնում է
Արվեստի Դպրոցի սաներ

Sunday the 16th. . BigCommerce Reviews - All rights reserved.