ՎԱՐԴ ՍԻՐԵՑԻ (ՍԱՐԻ ԱՂՋԻԿ)

VARD SIRECI SARI AGHJIK

Read in Ebglish

Սարի Գելին թուրքերենից թարգմանաբար նշանակում է շեկ հարսնացու:Կովկասյան տարածաշրջանում տարածված քնարական երգ է:
Շատ սիրված է եղել Ալեքսանդրապոլում:

 

 

 

 

 

ՎԱՐԴ ՍԻՐԵՑԻ (ՍԱՐԻ ԱՂՋԻԿ)
Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Գնաց, ուրիշին առավ,
Ա՜խ, մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Գընաց, ուրիշին առավ,
Դըլե յաման, լեյլի յար, ջան։
Մինուճարիս մեղքացիր,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Մինուճարիս մեղքացիր,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Թույն մի ածա թեժ վերքիս,
Ա՜խ, մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Թույն մի ածա թեժ վերքիս,
Դըլե յաման, լեյլի յար, ջան։
Եղնիկ եմ՝ նետը կրծքիս,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Եղնիկ եմ՝ նետը կրծքիս,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման
Տիրել ես խելք ու մտքիս,
Ա՜խ մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ...
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Տիրել ես խելք ու մտքիս,
Դըլե յաման, լեյլի յար, ջան։

Հեղինակներ
Արփինե Սարգսյան
Աշոտ Միրզոյան

Փորձագետ
Հասմիկ Հարությունյան

Նյութը ներկայացնում է
Սրինգ նվագախումբ

Saturday the 23rd. . BigCommerce Reviews - All rights reserved.