"Բարի լույսի" շենքը

 

19

Արիստոկրատների տուն, կորած ճակատագրերի շինություն… Գյումրեցիները այս շենքը անվանում են “Բարի լույսի” շենք: Շենքի պատուհանների միջև քարե պատերին քանդակված են ձվաձև մեդալիոններ , որոնք նման են առաջներում գոյություն ունեցող լվացարանների հայելիների , իսկ “հայելու” ներքևում ասես սրբիչ է կախված:

Հավանաբար այս քանդակների համար են մարդիկ շենքն անվանել “Բարի լույսի” շենք:
19-րդ դարում այս շքեղ տունը պատկանել է քաղաքի ազնվական ընտանիքներից մեկին: Այստեղ են ապրել Դրամփյան եղբայրները . ավագ եղբայրը քաղաքում ժլատի համբավ ուներ, իսկ կրտսերը ` քաղաքի հայտնի լովելասներից էր:
20-րդ դարի 30-ական թվակններին այս շինությունը որպես բանտ ծառայեց Պետական Անվտանգության Կոմիտեի համար: Այս գեղեցիկ շինությունը վերածվեց սարսափազդու հրեշի, այստեղ հայտնվելուց հետո շատերը անհայտ կորում էին, ասես այս հրեշը խժռում էր նրանց:
60-ական թվականներին շինության մառանը դարձավ ռեստորան, իսկ սենյակները տրվեցին բնակիչներին որպես բնակարան:
Նրա տխուր համբավը արդեն համարյա մոռացվել էր, և այս շենքը անմիջապես գրավեց քաղաքի հետաքրքրասեր բնակիչներին, բոլորը ձգտում էին տեսնել այդ առեղծվածային , արիստոկրատիկ շինությունը ներսից:
Մառանը , որ վերածվել էր ռետորսանի կազմված էր կամարաձև և սյունաշար մի քանի դահլիճներից և լաբիրինթ էր հիշեցնում: Տան ամենագեղեցիկ հատվածը նրա փայտյա զարդանախշերով ծածկված, դեպի ներքին բակ նայող պատշգամբն է:
Ներկայումս այս շինությունը շատ վտանգավոր վիճակում է և փլուզման եզրին է:
Ռեստորանը այլևս չի գործում, բնակարանները անմխիթար վիճակում են, այստեղ դեռևս բնակված մի քանի ընտանիքներ ակնկալում են շուտափույթ հեռանալ այդտեղից:
Ավաղ, Ալեքսանդրապոլի պատմության այս հատիկը կարող է ցանկացած պահի անվերադարձ կորչել:

 

Հեղինակներ
Գայանե Աստոյան
Աշոտ Միրզոյան

Sunday the 16th. . BigCommerce Reviews - All rights reserved.