Տնային Սատանա

344-3-fRead in English      Read in Georgian

Տատիկս պատմում է, որ մեր տանը մի ժամանակ սատանա է ապրել: Երբ նա փոքր էր տանեցիները բռնել են,կրծքին քորոց են խփել և օրն ի բուն աշխատացրել են:
Սատանան կատարել է դժվարին և տքնաջան բազում աշխատանքներ:Մաքրել է տները,նայել է անասուններին,զբաղվել է տան մաքրությամբ:
Քանի դեռ քորոցն ամրացված  էր սատանայի վրա,նա չէր կարող ոչ մի տեղ փախչել:  
Շատ տանջանքներ ու զրկանքներ կրելուց հետո,նա երեխաներից մեկին համոզել է,որ քորոցը հանի:Հենց որ միամտաբար երեխան հանել է քորոցը,սատանան դիմել է փախուստի: Բայց փախուստից առաջ կանգնել է տան շեմին ու անիծել,որ շեմն ինչքան մաքրեն չմաքրվի,ու տանն ինչքան սպասք ունենան ծայրերն ու պոչերը միշտ կոտրված մնան:
Ես խորապես համոզված եմ,որ այս պատմությունը իրականություն է:

 

Հեղինակներ
Նյութի հեղինակ Արփինե Սարգսյան
Նկարահանող Աշոտ Միրզոյան


Նյութը ներկայացնում է
Հովակիմ Սարգսյան

 

Sunday the 16th. . BigCommerce Reviews - All rights reserved.