Articles
Ծրագրի մասին
Կովկասում ապրում են հարյուրավոր ազգություններ և էթնիկ խմբեր: Այստեղ խոսում են տասնյակ լեզուներով:
Ասում են հենց այստեղ` Կովկասյան լեռների վրա է Զևսը շղթայել Պրոմեթևսին, և Արգոնավորդները հենց այստեղ` կովկասյան լեռների կուսական քարանձավներում են գտել Էետ թագավորի ոսկե գեղմը, այստեղ` Արարատ լեռին է իջել Նոյի տապանը, Իսկ աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին չդիմանալով կովկասյան ցրտաշունչ ձմեռներին ձեռնունայն հեռացել է այստեղից:
Կովկասը առաջին հերթին հարյուրավոր ազգությունների և յուրօրինակ մշակույթների հայրենիքն է: Սակայն բազում մշակութային տարրեր` երգեր, պարեր, պատմություններ ու լեգենդներ հեռու են մնացել մարդկության տեսադաշտից` և պահպանվել են քաղաքներում կամ գյուղերում ապրող մարդկանց փոքր շրջանակներում կամ ուղղակի ընտանիքներում:
Այս կայքը պատրաստ է լրացնել այս բացը` չթողնելով , որ այդ յուրօրինակ երևույթները մոռացության ենթարկվեն: Մեր կայքում դուք կարող եք տեսնել, թե ինչպես է կովկասցին ռազմի երգերով բարի քուն մաղթում իր մանկանը, կամ թե ինչպես է նա պարի լեզվով կռվում ու հաշտվում, սիրում ու ատում:
Երգեր, պարեր, երաժշտություն, բնակավայրեր, մարդիկ, պատմություններ և այլն. այս ամենը դուք կարող եք տեսնել այս կայքի բազմալեզու էջերին: